Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հասկանալ է պետք

Հասկանալ է պետք
05.07.2023 | 08:31

Կա Ղարաբաղյան խնդիր: Եվ այդ խնդրի լուծումը կախված չէ ո՛չ Հայաստանից, և ո՛չ էլ Ադրբեջանից: Պատերազմն անգամ չլուծեց այդ խնդիրը: Պատերազմն այլ խնդիր կարգավորելու համար էր, բայց ո՛չ երբեք Ղարաբաղյան խնդրի լուծման համար:

Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, այժմ չի լուծվում և այդպես էլ չլուծված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն չունենան մեկ ընդհանուր պլան:

Հետևաբար, չի՛ կարող լինել նաև 44 օրյա պատերազմի արդյունքներն ամրագրող «խաղաղության պայմանագիր»:

Սա հասկանալով է, պարզ գիտակցելով է, որ Ադրբեջանն օգտագործելով Արևմտյան հարթակները ցանկանում է Հայաստանի հետ պայմանագիր կնքել առանձնացնելով, դուրս թողնելով Ղարաբաղը, որպես իբր թե լուծված խնդիր:

Այս իշխանության բթության գագաթնակետը կլինի այն, որ

համաձայնի դրան:

«Պարտադրված խաղաղություն» կոչված խայտառակությունից խուսափելու ճանապարհը մեկն է՝ ցանկացած բանակցությունում պնդել՝ պայմանագիր կստորագրվի, եթե նկատվի առնվի Ղարաբաղի հարցի լուծումը:

Այսինքն հստակ դնել մի պայման, որն առայժմ լուծում չուննի:

Այս պարզ մեխանիզմը կարող է մեզ հեռու պահել ազգակործան խաղաղությունից:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4675

Մեկնաբանություններ